A
A
Դատախազները համաձայնագիր են ստորագրելու
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով 2012թ. հունիսի 9-ին աշխատանքային այցով Երեւան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, կքննարկեն փոխգործակցության վերաբերող հարցեր:
Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Պեկինում:Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։