Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ. Օձ է

Հասարակություն
898c3832f0ff88c451e33e2f0a8a6c61

Հունիսի 8-11-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել օձերի վերաբերյալ:

Ահազանգերի համաձայն` բնակիչներն օձեր են նկատել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Վերդյան փողոցում («ԱրմենՏել» ՓԲԸ-ի ավտոտնակների մոտ), Արզնի գյուղի 8-րդ փողոցի թիվ 12 տան մոտ, Աբովյանի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 186/1 տանը, Բյուրեղավանի Հայրենադարձների թաղամասի թիվ 78 տանը, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 տան մոտ, Տավուշի Բերդ քաղաքի Թեհմերյան փողոցի թիվ 14 տանը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի, փրկարարների ու հատուկ մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել և իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ:

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 8-10-ը բնակիչների կողմից օձեր նկատելու ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարներն ու հատուկ մասնագետն օձեր են հայտնաբերել և տեղափոխել անվտանգ տարածք Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 24 տնից, Զովունի գյուղից, Աբովյանի 8-րդ միկրոշրջանի 1-ին փողոցի 186/1 տան մոտոտակա անասնագոմից և Սյունիքի մարզի Ույծ գյուղից: