Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու շաբաթով պրակտիկայի կգան

Պաշտոնական
f04e0540eb06780abefb9afcbc0679e6

Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն օրերս այցելել է Արիզոնայի Պետական Համալսարանի ռուսերենի, եվրասիական եւ արեւելաեվրոպական լեզուների հետազոտությունների «Մելիքյան» կենտրոն, որտեղ հանդիպել է ուսանողության եւ դասախոսական կազմի հետ: Այս մասին այսօր հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

Կենտրոնի ուսանողները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու ՀՀ գլխավոր հյուպատոսի՝ Հայկական սփյուռքի ձեւավորման պատմությանն ու ներկա զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող դասախոսությանը:

Պատասխանելով ներկաների հարցերի՝ Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաեւ ԱՄՆ Պետքարտուղարի՝ Հայաստան կատարած այցին եւ այդ օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողություններին:

ՀՀ Գլխավոր հյուպատոսը հանդիպել է նաեւ հայերեն լեզու ուսումնասիրող ուսանողների, ովքեր առաջիկայում երկու շաբաթով ժամանելու են Հայաստան լեզվական պրակտիկա անցկացնելու նպատակով: