Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայռուսգազարդից» հեռացել է ընդամենը մեկ աշխատակի՞ց

Տնտեսություն
cbf80612d921236ed9da6967059d1f27

Որոշ տեղեկություններով, օրերս կառավարության շենքի մոտ "Հայռուսգազարդի" ղեկավարության որոշման դեմ բողոքողներից ոմանք եւ ցույցի կազմակերպիչները հեռացվել են "Հայռուսգազարդից" սեփական դիմումի համաձայն:

Ընդ որում, ստուգվել են կազմակերպիչների հեռախոսազանգերը եւ sms-ները, որոնցով վերջիններս աշխատակիցներին հրավիրվել են բողոքի ցույցի: Հիշեցնենք, որ "Հայռուսգազարդի" աշխատակիցները կառավարության առաջ բողոքում էին տեսուչների աշխատավարձը 30 հազար դրամով նվազեցնելու ղեկավարության որոշման դեմ:

 Մամուլում բազմիցս գրվել է, որ ամենաուռճացված աշխատավարձերը հենց "Հայռուսգազարդի" ղեկավար կազմինն են, մասնավորապես "Հայռուսգազարդի" տնօրենինը:

"Ցույցի մասնակիցներից որեւէ մեկը չի ազատվել աշխատանքից, միայն մեկ տեսուչ է ազատվել, իր դիմումի համաձայն, իսկ պատճառների մեջ դիմումի մեջ չի նշվում եւ դա չի եղել ստիպողաբար",- երեկ մեր հարցին ի պատասխան հայտարարեց "Հայռուսգազարդի" մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը;

 Ի դեպ, "Հայռուսգազարդի" աշխատակիցների բողոքը որեւէ կերպ լուծում չի ստացել: