Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կբացվի Զավեն Խտըշյանի ցուցահանդեսը

Հասարակություն
8f894dbf33e6a7eb6968ad3b96ddf4f0

Հունիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում` Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում տեղի կունենա լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը։
Զավեն Խտըշյանը ծնվել է 1932թ. Բեյրութում: 1949-1952թթ. ուսանել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում: 1958թ. ավարտել է Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցը:

Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը Լիբանանում, Լիբանանի մեծագույն մտավորական Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրին, Գարեգին Նժդեհի կիսանդրին, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում:

Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է:

1976թ. Ֆրանսիայի հանրահայտ «Larousse» հրատարակչությունը լույս է ընծայել «L'art et le monde moderne»` «Արվեստը և արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է նաև Զավեն Խտըշյանի անունը:

2012թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական կոնդակով Զավեն Խտըշյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: