Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուբարաքը մահամերձ է

Հասարակություն
b7287f35d3184b9f3a98a3fdde2ce269

Բժիշկները հայտարարել են, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կլինիկական մահ է տարել։ Այս մասին տեղեկացնում է եգիպտական MENA տեղեկատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը ժողովրդական հուզումները դաժանորեն ճնշելու համար՝ դատապարտվել է ցմահ բանտարկության և այժմ հիվանդության պատճառով գտնվում է ռազմական ոստիկանության հոսպիտալում։

Երեկ Հոսնի Մուբարաքը կաթված է ստացել։ Օրվա երկրորդ կեսին բանտարկյալի ճնշումը կտրուկ բարձրացել է և Մուբարաքը կորցրել է գիտակցությունը։ Հենց այդ պահին էլ նրա սրտի աշխատանքը կանգ է առել և միայն որոշ ժամանակ անց՝ բժիշկների շնորհիվ՝ այն սկսել է բաբախել։

Բժիշկների գնահատմամբ՝ Մուբարաքը մահամերձ է։