A
A
Զանգակատան մոտ մեքենա է այրվել
Այսօր կեսգիշերին՝ ժամը 00.28-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ-ում՝ Զանգակատուն գյուղի մոտ, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.16-ին, մարվել` 01.21-ին:
Ամբողջությամբ այրվել է Վ. Մուրադյանին պատկանող «Ֆորդ Մուստանգ» մակնիշի 29 ST 914 պ/հ ավտոմեքենան:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։