ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է
ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է 2012 թ. երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը 2012թ. հուլիսի 2-ին, Երևանում կայացած Խորհրդատվական Խորհրդի տասներորդ նիստի ժամանակ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրեց 2012թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը: Խորհրդատվական Խորհուրդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Դեսպան Տրայան Հրիստեայի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի Քարտուղար Արթուր Բաղդասարյանի համանախագահությամբ, դրական գնահատեց ԵՄ խորհրդատվական խմբի ներդրումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման աշխատանքներում:
Խորհուրդը հաստատեց 2012թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը, որը սահմանում է ԵՄԽԽ խորհրդատուների կողմից համապատասխան նախարարություններին և այլ պետական մարմիններին քաղաքականության մշակման ուղղությամբ տրամադրվող խորհրդատվության ակընկալվող արդյունքները, այդ թվում` հիմնական գործողությունները, դրանց իրականացման ժամկետները և կատարողական ցուցանիշները: Աշխատանքային ծրագիրը նախատեսում է օժանդակություն և քաղաքականության հարցերով խորհրդատվություն պետական կառավարման բարեփոխումների, արդարադատության, ազատության և անվտանգության, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում: ԵՄ Խորհրդատուները կշարունակեն օժանդակել ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցային գործընթացին, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի Գոտու (ԽՀԱԱԳ) ձևավորման ուղղությամբ:
Խորհուրդը գոհունակություն հայտնեց 2012թ. մայիս և հունիս ամիսներին Բրյուսելում կայացած ԽՀԱԱՀ բանակցությունների զրո և առաջին փուլերի նախապատրաստական աշխատանքներում ԵՄ խորհրդատվական խմբի կողմից Էկոնոմիկայի նախարարությանը քաղաքականության մշակման ուղղությամբ տրամադրված խորհրդատվության առնչությամբ: Դեսպան Տրայան Հրիստեան նշեց.
§Բանակցությունների այս առաջընթացը վերահստատում է ԵՄ-ի հաստատակամությունը Հայաստանի հետ տնտեսական ինտեգրման խորացման հարցում: Երկու կողմերը ցուցաբերել են ակտիվ ներգրավվածություն և պատրաստակամություն այս գործընթացի խթանման համար:¦
ԵՄ խորհրդատվական խումբը նաև օժանդակել է հայկական կողմի բանակցող թիմին ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի ուղղությամբ բանակցությունների երկրորդ և երրորդ փուլերում: Զգալի առաջընթաց է գրանցվել փաստաթղթերի տեքստերի առաջարկությունների շուրջ համաձայնության ձեռքբերման և և բաց խնդիրների թվի կրճատման առումով: