Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը քվեարկեց

Պաշտոնական
77c155a3dd720b187da95f77f6bccf36

Արցախի Հանրապետության գործող Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 24 ընտրատեղամասում:

Բակո Սահակյանը կարեւորել է ընտրությունների դերը հանրապետության կյանքում՝ հավելելով, որ դրանք ցույց են տալիս մեր երկրում ժողովրդավարության իրական աստիճանը, Արցախի հավատարմությունը միջազգային նորմերին ու չափանիշներին:
Բակո Սահակյանի կարծիքով՝ այս անգամ եւս Արցախում հաջողվել է բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնել նախընտրական քարոզարշավը` բոլորի համար հավասար պայմաններում, ազատ ու թափանցիկ:

Ինչ վերաբերում է իր ընտրությանը, ապա գործող Նախագահը նշել է, որ իր քվեն տվել է միասնության, համատեղ աշխատանքի, հզոր ու անկախ պետության կառուցման օգտին:
Այս մասին ԼՂՀ Նախագահի մամլո ծառայությունը։