Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միմյանց հուշանվերներ հանձնեցին

Պաշտոնական
3e9a6d197a61bdd23373f8b9b00a2c70

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:

Նախարարը, ողջունելով դեսպանին, ընդգծել է Քուվեյթի իշխանությունների ջերմ վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ: Տիկին Հակոբյանը և դեսպան Ալ-Քաբանդին քննարկել են Երևանում «Քուվեյթահայ համայնքի օրեր» ծրագիր իրականացնելու, քուվեյթահայ համայնքի պատմության մասին գրքի տպագրության, «Հայերի հետքը Քուվեյթում» ֆիլմի նկարահանման հնարավորությունները:

Անդրադարձ է եղել կրթական, մշակութային և տնտեսական համատեղ միջոցառումներ իրականացնելու հեռանկարներին: Դեսպան Ալ-Քաբանդին մասնավորապես նշել է, որ Հայաստանը բավականին գրավիչ է զբոսաշրջիկների համար:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց են հանձնել հուշանվերներ: