Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսը մեկնեց Իտալիա

Պաշտոնական
daad0352e489b309c8715fb2d636c5c8

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր հայրապետական այցով մեկնեց Իտալիա:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը:

Օգոստոսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կմեկնի Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը և հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։