Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 րոպե տեսողական կապ է հաստատվել

Պաշտոնական
667d1bb2bd10b10f6e004c0b87d3cf56

Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում այսօր` հուլիսի 25-ին, կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը։ Այն տեղի է ունեցել Այգեպար (Հայաստանի Տավուշի մարզ) -Ալիբեյլի (Ադրբեջանի Թովուզի շրջան) ուղղությամբ:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը եւ Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Ուիլյամ Փրայորը:

300 մ տարածքից 6 րոպե (երեւանյան ժամանակով ժ. 11.23-11.29-ը) տեսողական կապ է հաստատվել: Դիտարկման ընթացքում հրադադարի խախտման դեպք չի արձանագրվել: