Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործընկերություն հանուն խաղաղության»

Պաշտոնական
b85a729ffa232a7de9874e243e5e7cc2

Հուլիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի անդամ և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ-Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը:

Հուլիսի 26-ին բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԶՈւ ռազմաբժշկական ծառայութունների միջև փորձի փոխանակման, արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների և գործելաոճի համապատասխանեցմանը վերաբերող հարցերի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնելու հեռանկարները: Արձանագրվել է, որ արդյունավետ համագործակցություն կարող է ծավալել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և Նիդեռլանդների Թագավորության ԶՈւ ռազմաբժշկական ծառայության միջև` օգտագործելով ինչպես մասնագիտական վերապատրաստման, այնպես էլ համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման հնարավորությունները: Հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։