Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազն ազատվեց աշխատանքից

Պաշտոնական
c5e35443ae9750ae559d53cff54af025

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մարզի դատախազի պաշտոնում նշանակում կատարում է գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:

Մարզի դատախազի նշանակման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի մամլո ծառայությունը։