Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը հանդիպել է նահանգապետին

Պաշտոնական
f98d6c6936d9a39dca38526a9aa1fe33

Օգոստոսի 30-ին Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի ալ-Ահմադի նահանգի նահանգապետ դոկտոր Իբրահիմ ալ-Դուայիջի հետ:

Հանդիպման ընթացքում նահանգապետը ներկայացրել է ալ-Ահմադի նահանգում իրականացվող ծրագրերի ընթացքն ու լուսաբանել նահանգի դերը երկրի տնտեսության զարգացման գործում:

ՀՀ դեսպանն իր հերթին անդրադարձել է Հայաստանի տնտեսական հնարավորություններին, մասնավորապես` գյուղատնտեսության, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության և ենթակառուցվածքների բնագավառներում առկա ներուժին` ընդգծելով քուվեյթյան կողմի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու Հայաստանի նպատակադրվածությունը և պատրաստակամությունը:

Նահանգապետի ուշադրությանն են ներկայացվել նաև ՀՀ ներդրումային հնարավորություններն ու տնտեսական զարգացման ծրագրերը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների բնագավառում կատարված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը:

Հանդիպման ավարտին ալ-Ահմադի նահանգապետը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկրի բարգավաճման գործում` միաժամանակ ցանկություն հայտնելով այցելել Հայաստան ալ-Ահմադի նահանգի և Հայաստանի մարզերի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: