Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեգլարյանի եղբոր փոխարեն

Պաշտոնական
0adbb7c6880a58b29c4cc93136ca90ac

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետա¬կան ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի գրությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է ր«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից։