Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ են ընդլայնել Արցախում իրենց գործունեությունը

Պաշտոնական
2b61bb0cf9e3645577db8f7202bb2b0b

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության մի խումբ անդամների հետ՝ ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Հյուրերը երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ պատրաստ են ընդլայնել Արցախում իրենց գործունեությունը:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ ՀՕՄ-ի կողմից Արցախում կատարված աշխատանքները՝ դրանք գնահատելով որպես հայրենասիրության լավագույն դրսեւորում:
Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: