Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն կանգ չի առնի խայտառակ գործարքից հետո

Պաշտոնական
86d744824a1a14bacbe475c7f16be677

«Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման ջանքերին։ Սա ևս մի քայլ է Ադրբեջանի կողմից՝ ձախողելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես է եկել Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում, որին ներկա էին Լոս-Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ըստ ԱԳ նախարարի. «Չնայած Ադրբեջանի ապակառուցողական քայլերին, Հայաստանը կշարունակի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»: