Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

14.6 մլն դոլար՝ ԱՄՆ-ի կողմից (տեսանյութ)

Տնտեսություն
2ef39321c456cd7d738de9fcfb906ce2

Ընդհանուր առմամբ 14.6 մլն դոլարի օժանդակություն կստանա Հայաստանի Հանրապետությունը` տնտեսական աճի, առողջապահական ու սոցիալական բարեփոխումների սատարման նպատակով:

Այսօր Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Քարեն Հիլիարդը ստորագրեցին Հայաստանին տրամադրվող ԱՄՆ օժանդակության 4-րդ տրանշը: 14.6մլն դոլարը գումարվում է այն 56 միլիոնին, որը 2010թ. տրամադրվել էր ՀՀ կառավարությանը` ավելի մրցունակ դառնալու համար:


Համաձայնագրի ստորագրումից հետո Տիկին Հիլիարդը շեշտեց, որ իրենք արդեն ՀՀ կառավարության հետ փորձում են համագործակցել ավելի շուտ ուղղակի ձևով, քան այլ կազմակերպությունների միջոցով:

«Սա ՀՀ կառավարությանը տրամադրվող օժանդակության մի մասն է, այս համաձայնագիրը մինչև 2013թ. ենք կնքում և այժմ մենք գտնվում ենք նոր հնգամյա մշակման փուլում»,-ասաց ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Քարեն Հիլիարդը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, նշեց, որ ՀՀ կառավարությունը լավ է աշխատում, հակառակ դեպքում լրացուցիչ ռեսուրս չէին հատկացնի.
«Ուրախալի է, որ օժանդակության ձևը դրամշնորհային է: Տեսնելով, որ ծրագրերը իրականանում են արդյունավետ և ինչ որ առումով բարեփոխումների քաղաքականությունը գնում է ճիշտ ուղղությամբ մեր գործընկերները` Համաշխարհային բանկ, Եվրամիություն, վերջին շրջանում լրացուցիչ հատկացումներ են տրամադրում»: