Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ը սցենարի մրցույթ է անում

Պաշտոնական
bfb919591b031db723b365ec7d3cb167

ՀՀ պաշտպանության նախարարությունը Բանակի օրվա և ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում 2013թ. հունվարի 28-ին կազմակերպվող տոնական հանդիսության համար հայտարարում է 1 ժամ 30 րոպե տևողությամբ համերգային միջոցառման սցենարի մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել համերգային միջոցառման սցենարը և ծախսերի նախահաշիվը:
Ներկայացվող ծրագրում պետք ներառված լինեն հետևյալ աշխատանքները.
1. բեմի ձևավորում (դեկորներ, լուսաձայնային սարքավորումներ, լեդեր),
2. նոր երգերի ու պարերի ստեղծում և կենդանի կատարում,
3. բանակային թեմաներով գովազդային պաստառների և տեսահոլովակների պատրաստում,
4. դիզայներական նոր մոտեցմամբ բուկլետների և հրավիրատոմսերի պատրաստում,
5. շքամուտքի և ճեմասրահի (ֆոյե) տոնական ձևավորում:


Մրցույթին ներգրավվող հայտատուներն իրենց փաթեթները պետք է ներկայացնեն ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն (ք. Երևան, Բագրևանդի 5) մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը: