Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուրերից մեկը Դիարբեքիրից էր

Պաշտոնական
86f298ef2f8d66a50da38ddb9bcfeec3

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» տաճարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետ Շաուքադ Մոհամմեդ Էմինի և Դիարբեքիրի Սուր թաղամասի թաղապետ Աբդուլահ Դեմիր Բաշի հետ:

Ըստ քաղաքապետարանի մամլո ծառայության՝ քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլերը` նշելով, որ Երևանն այսօր զարգացման լայն հեռանկարներ ունի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իրենց տպավորությունները Երևանի մասին` հյուրերը հույս են հայտնել, որ համայնքային կապերն ու հնարավոր գործընկերությունը բարենպաստ դաշտ են ապահովում զարգացման համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հյուրերի պատրաստակամությունը` համագործակցության եզրեր քննարկելու վերաբերյալ:

Կողմերը զրուցել են նաև միջմշակութային տարբեր հարցերի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր համատեղ ծրագրեր մշակել: