Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Օհանյան. «Մենք կլուծենք խնդիրները»

Պաշտոնական
17bfb52f16cf0fb5c21d1a5422d98418

« Ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի և հանրապետության ղեկավարության առաջնային խնդիրներից է: Այն ոչ միայն անհրաժեշտ է լոկ մեր ժողովրդին, այլև համայն հանրությանը` այսօր և հետագայում նմանաբնույթ ոճրագործություններից խուսափելու համար»,- ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հետ զրույցում նա խոսել է ՀՀ զինված ուժերի մարտունակության մասին։

Սեյրան Օհանյանը նկատել է, որ այս ընթացքում Հայաստանում իրականացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, իսկ ներկայումս շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Երկու զորավարժություններն աննախադեպ են իրենց բնույթով և ծավալներով. «Այսօր բանակը մի այնպիսի պատրաստականության մեջ է, որ մենք կարող ենք մեր առջև դրված խնդիրները: Իհարկե, մենք ունենք նաև բացթողումներ ու թերացումներ, սակայն նաև լրատվամիջոցների շնորհիվ մենք չեզոքացնում ենք այդ թերությունները»,- նկատել է պաշտպանության նախարարը: