Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնության հասցված վնասը՝ 5 օրում

Հասարակություն
2c77b8274f2535c2ed4277f090fa1591

2012 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 330.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 1.04մլն.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարով վարչական տուգանքի որոշում:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում:

Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 1045.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 150.0հազ,դր ընդհանուր գումարով:

Առգրավված 15.7կգ կենդանի խեցգետինը և 6 հատ <կարաս> տեսակի ձկները բաց են թողնվել Սևանա լիճ:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի ՏԲ կողմից հայտնաբերված քարի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարով վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ՝ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.02.դր. գումար:

Հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։