Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն այցելել է ինստիտուտ

Պաշտոնական
2b61bb0cf9e3645577db8f7202bb2b0b

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ եւ մասնակցել բուհի ուսանողների նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Նախագահը կարեւորել է նման ցուցահանդեսների անցկացումը, ինչը hնարավորություն է տալիս ի հայտ բերել տաղանդավոր նկարիչների եւ աշխատել նրանց պրոֆեսիոնալ ունակությունների զարգացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: