A
A
Վարդան Ղուկասյանն այսօրվանից քաղաքապետ չէ
Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից հրաժարական ներկայացնելու կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները։
Նույն պատճառով դադարեցվել են Տավուշի մարզի Հաղթանակի, Պտղավանի և Դեղձավանի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները։ ՀՀ օրենսդրության համաձայն սույն որոշումներն ուժի մեջ մտնելու հաջորդ օրն իրենց պարտականությունների կատարումը կստանձնեն նշված համայնքների նորընտիր ղեկավարները։