Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխան փորձել է ինքնասպան լինել

Հասարակություն
95d7863ebfe0581aa157e0b3cb32aa6d

Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցք, 15 շենք, բնակարան 16 հասցեի բնակիչ Կարինե Ավետյանին եւ նրա երեք աղջկան, որոնցից երկուսն անչափահաս են, ժամեր առաջ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները բնակարանից: Կարինե Ավետյանի համոզմամբ՝ բնակարանի վաճառքն իրականացվել է իր նախկին ամուսնու կեղծ անձնագրով: Եվ սա այն դեպքում, երբ Ավետյանի ասելով, ինքը հանդիսանում է բնակարանի սեփականատեր:

Հուսահատության գիրկն ընկած աղջիկները, ովքեր սովորում են գերազանց առաջադիմությամբ, բղավում էին, որ իրենց հանդեպ անարդար են վարվել: Երեխաներից մեկն անգամ փորձ արեց դեղահաբեր խմել՝ կյանքին վերջ տալու նպատակով. շտապ օգնության ծառայության աշխատակիցները համապատասխան օգնություն ցուցաբերեցին:

Կ. Ավետյանը տարիներ շարունակ խնդրով դիմել է տարբեր պատկան մարմիններին, սակայն ապարդյուն: Ինչ վերաբերում է տիկնոջ նախկին ամուսնուն, վերջինս այս պահին հետախուզման մեջ է:
Մանրամասներն այստեղ