«Հարսնաքարի» գործով կրկին փաստաբանը փոխվեց (տեսանյութ)
Հարսնաքարի գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանը այսօր դատարանում հերթական անգամ հրաժարվեց իր դատապաշտպանի ծառայությունից:
Նա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության այն ծառայողներից մեկն է, ով դաժանաբար ծեծի է ենթարկել ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա 3 գործընկերներին:
Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նախորդ պաշտպան Վաղարշակ Գևորգյանը հրաժարվել էր գործի վարույթից՝ պատճառաբանելով,որ դատարանը չի հատկացրել իրեն իր խնդրած ողջամիտ ժամկետը դատական գործի նյութերին ծանոթանալու համար: Արման Բաղդասարյանի շահերը այսուհետ կպաշտպանի Միհրան Պողոսյանը;
Փաստաբան Պողոսյանը հայտարարեց,որ դատական նիստը կարող է շարունակվել,քանի որ ինքը հասցրել է ծանոթանալ քրեական գործին և պատրաստ է ստանձենլ իր պարտականությւնները:
Տուժող կողմի՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի եւ նրա երեք ընկերների շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը այսօր միջնորդեց կրկնակի ուսումնասիրության ենթարկել «Հարսնաքարի» ամբողջ տարածքը, եւ առաջին հերթին տեսագրող եւ ձայնագորղ սարքերն ու դրանց պարունակությունները:
Եթե նույնիսկ դեպքի տեսագրություններն ու ձայնագրություններն արդեն վերացված են, փաստաբանը պահանջում է դրանք վերականգտնել:
Տուժողների շահերի իրավահաջորդը այսօր դատարանում մեկ անգամ եւս ընդգծեց, որ ռազմական բժիշկներին դաժան ծեծի են ենթարկել ոչ թե «Հարսնաքար»։ ռեստորանային համալիրի աշխատակիցներն, ինչպես ամրագրել է նախաքննության մարմինը, այլ Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկազորի անդամներ:
Այսօրվա նիստում՝ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ ներկայացրեց, թե նա կողմնակալ է։
Դատավոր Դավիթ Հարությունյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վերադառնալուց հետո մերժեց։ Ավելացնենք, որ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին ժամը 14։30-ին։