A
A
Հարված անասնագոմի պատին
Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Բավրա ճանապարհի 135-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենա է բախվել Քեթի գյուղի ճամփեզրին գտնվող անասնագոմի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։