Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակին արդեն տավարի միս են տալիս

Հասարակություն
f716630e27346a33415fd60594ea0537

Հայաստանում բանակին մատակարարվող գոմեշի միսն ամբողջությամբ փոխարինվել է տավարի մսով: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Մրցույթ է անցկացվել և այն շահած ընկերությունները սկսել են բանակին տավարի միս մատակարարել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործով կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետ):Մամուլն այսօր գրելէ, թե Ալբերտ Օհանջանյանը սրտի կաթված է տարել և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: