Նրանք խախտել են իրավունքը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է «Սեւ ցուցակ 2012, 3-րդ եռամսյակ»։
Ցուցակում այն անձինք են, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երրորդ եռամսյակի ընթացքում /հուլիս-սեպտեմբեր/
1. Վիկտոր Մարտիրոսյան - "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի պետ
29.05.2012թ.-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ-ին և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՀ-ի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հարցումն ուղարկելուց 3 օր անց ՊՀ-ն տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ-ի՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 20.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը պետական հիմնարկը պատասխանել է անհիմն մերժումով՝ պատճառաբանելով, որ խնդրվող տեղեկությունները ՊՀ-ի աշխատակիցների անհատական տվյալներ են:
2. Սոնա Ղարիբյան - Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ֆինանսական վերահսկողության տեսչությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին տեսչության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Տեսչությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Ֆինանսական վերահսկողության տեսչության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը տեսչությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:
3. Կարեն Թամազյան - Լիցենզավորման գործակալության պետ
2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Լիցենզավորման գործակալությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Լիցենզավորման գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:
4. Կարեն Խտրյան - Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին փոստով տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Իրավական ակտերի փորձաքննության գործակալությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով, որ այդ տեղեկությունները վերաբերում են գործակալության աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիությանը:
5. Աբրամ Բախչագուլյան - Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ խնդրելով տեղեկություններ 2011թ.-ին ծառայության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Ծառայությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը ծառայությունը թողել է անպատասխան:
6. Լիլյա Վարդգեսյան - Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն
2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը: Դպրոցը չի պատասխանել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը:
7. Իրա Հակոբյան - Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն
2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցին և խնդրել էր տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը հարցմանը չի պատասխանել: Դպրոցն անպատասխան է թողել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը:
8. Անահիտ Վարդանյան - Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի օգոստոսի 17-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցին՝ խնդրելով տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը պատասխան չի տրամադրել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը:
Նախորդ եռամսյակների Սև ցուցակում ընդգրկված անձանց մասին կարող եք կարդալ այստեղ