«Մյուս թեման ստրիպտիզանոցն է»
Վերջին շրջանում մեծ աղմուկ հանեց Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման խնդիրը. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս:
Բանաստեղծ, թարգմանիչ եւ գրականագետ Արտեմ Հարությունյան կարծիքով գրքի, գրականության, գրված խոսքի հանդեպ վերաբերմունքը խոսում է տվյալ հասարակության մասին։
«Ի՞նչ է նշանակում սա՝ գրադարանի համար մի կերպ հայթայթած գումարը գողանում են, պատերի մեջ ճաքեր են, անմխիթար վիճակ է, ջերմաստիճանը չի կարող պահպանվել գրապահոցներում...Հո պարտադի՞ր չէ խանութ մտնեն ատրճանակով ու թալանեն: Սա էլ է հանցագործություն ու թալան, գրքի հանդեպ սպանություն է կատարվել, որը պետք է պատժվի: Ցավում եմ, որ անվերջ նման պատմություններ են ջրի երես դուրս գալիս: Կատարվածը նույնն է, ինչ շինարարներն իրենց երեխաներին զրկեն հացուջրից, որովհետեւ մարդ ծնվելու հրաշքից հետո մյուս հրաշքը մարդու հոգեւոր աշխարհի ձեւակերպումն է: Գիրքը նաեւ հավատք է բերում, մեզ բերում է ապագա, ու երբ էս բոլորը ոտնահարվում են, դառնում ենք հանցագործների հասարակություն: Մի թեմա էլ Գրողների միության շենքի տակ գտնվող ստրիպտիզանոցն է, դա էլ մի ուրիշ հանցանք է գիրք գրողների հանդեպ»,-ասաց նա։
Մանրամասներն այստեղ