Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրապետյանի դեմ հայցի լսումը՝ նոյեմբերի 6-ին

Հասարակություն
a9e29caa7fb61e50b64321b4f0752bd3

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին տեղի կունենա նախնական դատական նիստ՝ քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ գործարար Ռուբեն Հայրապետյանի գործով:

Հայցվորը պատասխանողից պահանջում է հատուցում իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար:

Գործարարի դեմ նույնպիսի հայցապահանջով քաղաքացիներ Գարեգին Չուգասզյանի և Դավիթ Սանասարյանի հայցադիմումներն ընդունվել են հիշյալ դատարանի դատավորներ՝ համապատասխանաբար Աիդա Դավթյանի և Էդուարդ Ամալյանի վարույթ:

«Փաստինֆո»