Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ որոշումն էլ չի՞ լուծում թոշակառուի հարցը

Հասարակություն
4fd0adc2b695e602e2f141429ca147c9

88 ամյա կենսաթոշակառուի լիազորված անձ Կարինե Առաքելյանը դիմել է Մարդու իրավունքերի պաշտպանին` կենսաթոշակը ստանալու խնդրով։ Իր դիմումի մեջ Առաքելյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը հրաժարվում է կենսաթոշակ վճարել Ռուսաստանի Դաշնության նոտարի կողմից հաստատված լիազորագրի հիման վրա:

88-ամյա կենսաթոշակառուն բնակվում է Ռուսաստանում և իր կենսաթոշակը ստանալու համար ի վիճակի չէ վերադառնալ Հայաստան, այդ իսկ պատճառով տվյալ անձի լիազորումը իրականացվել է ռուսական նոտարի կողմից տրված լիազորագրով:


Արտերկրում նոտարի կողմից տրված լիազորագրի, ինչպես նաև լիազորման հետ կապված այլ խնդիրների կապակցությամբ Սահմանադրական դատարանը Պաշտպանի դիմումի հիման վրա հոկտեմբերի 2-ին կայացրած որոշմամբ ևս մեկ անգամ փաստեց, որ բարձրացված խնդիրը պայմանավորված է ոչ թե օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականությամբ, այլ իրավակիրառ պրակտիկայում վավերացված միջազգային պայմանագրերի պահանջների անտեսմամբ:

Ի պատասխան Պաշտպանի գրության՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը ՍԴ որոշման ընդունումից 10 օր հետո նշված խնդրի կապակցությամբ պատասխանել է, որ ՌԴ նոտարի կողմից տրված լիազորագրի հիման վրա Կարինե Առաքելյանին կենասաթոշակ վճարելու հարցը դեռևս քննարկվում է ՍԴ-ի կողմից հոկտեմբերի 2-ին կայցրած որոշման համատեքստում: Մինչդեռ փաստենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: