Հայաստան, Հայաստան, Հայաստան... (տեսանյութ)
Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղից ընդամենը երկու ժամ առաջ որոշ սրճարաններ դատարկ էին։ Սակայն այնտեղ գիտեին՝ ուղիղ ժամը 21-ին հեռուստաէկրաններին երեւալու են հայ եւ իտալիացի ֆուտբոլիստները; Ըստ մենեջերների՝ դեռեւս մեկ ամիս առաջ արդեն այս խաղը սրճարանում դիտելու համար սեղաններ են պատվիրվել։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը սկսել են պատրաստվել վիճակահանությունից անմիջապես հետո; Այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ պարզապես հավաքվել էին միասին երթով «Հրազդան» մարզադաշտ գնալու համար։
Քիչ չեն նրանք, ովքեր հատուկ այս խաղի համար ժամանել են Հայասատն;` մեր հավաքականին երկրպագելու։ Նրանց թվում կային ոչ միայն ազգությամբ հայեր։ Գեորգին վրացի է,ով կուզենար Հայաստանը հաղթի, սակայն «ռեալը հավասար հաշիվն է»։
Ու մինչ «Հրազդան» մարզաշատում հայ-իտալական ֆուտբոլային կրքերը կթեժանան հայ երկրպագուները կնախատեսում են խաղի հաշիվը` հաշվի չառնելով բուքմեյքարական խաղադրույքները; Համաձայն այդ կանխատեսումների՝ Հայաստանը կհաղթի, օրինակ, 3։1 հաշվով։