Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բ. Սահակյան. Արցախում կանեն ամեն ինչ

Պաշտոնական
ce8dda9cc610f61f4f2bd525bf05efac

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառուցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին եւ քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Ըստ ԼՂՀ Նախագահի մամլո ծառայության՝ այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայ բարեգործական ընհանուր միության մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլը եւ հեռանկարները, անդրադարձել արտաքին քաղաքականության որոշ հիմնախնդիրների:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում շահագրգռված են կազմակերպության հետ կապերի հետագա խորացման ու փոխգործակցության ընդլայնման մեջ, որի համար կանեն հնարավոր ամեն ինչ: