Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմատացված բաշխում՝ ԿԸՀ-ում

Պաշտոնական
73ad9c9b0d0f770b15461fc6f381d4c9

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հակո և Նոյակերտ համայնքների 2012թ. նոյեմբերի 4-ի և Գոգհովիտ համայնքի նոյեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրած բաշխումն ունի հետևյալ տեսքը`
Հակո համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ,

Նոյակերտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ,
Գոգհովիտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ:

Պայմանավորված թիվ 17 և թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերի փոփոխությամբ` արտահերթ նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2012թ. հունվարի 12-ի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» որոշման մեջ:
Այս մասին հայտնում է ԿԸՀ մամլո ծառայությունը։