Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանաչ արձանները ձմռանը «կթաքնվեն» (տեսանյութ)

Հասարակություն
5c1d561bfe78216f1d1f6e97ad83269a

Երևանում հայտված կանաչապատ կենդանիները իրարանցում բարձրացրեցին մայրաքաղաքում : Ոմանց դրանք դուր եկան և դարձան նրանց լուսանկարվելու սիրելի վայրը, իսկ հասարակության մյուս հատվածը անճաշակ և Երևանին անհամապատասխան որակեց։

«Կենտրոնկանաչապատում» ՓԲԸ - ի տնօրեն Արտակ Մարուքյանն ասում է, որ սա փորձնական էր և հաջորդ տարի Երևանում կանաչապատ արձանները կհամալրվեն նորերով. « Չեմ կարող ասել, որ միանշանակ բոլորը ուրախ էին, բայց համենայնդեպս արձագանքների 80 - 90 տոկոսը շատ դրական էր»:

Ի տարբերություն Արտակ Մարուքյանի ՝ճարատարապետ Օշին Եղիազարյանը կարծում է , որ կանաչապատ արձանները անճաշակ և Երևանին անհամապատասխան են . « Կանաչապատումը սա չէ , կանաչապատումը շատ լուրջ գործ է և լուրջ ուշադրության կարիք ունի և ճիշտ ճաշակ է պահանջում: Մեզ մոտ ամենաթողություն է և ում խելքին ինչ փչում է դա էլ անում է»:

«Կենտրոնկանաչապատում» ՓԲԸ - ի տնօրենը դժվարացավ պատասխանել, թե ինչքան գումար է ծախսվել արհեստական նյութերով նման ատրիբուտներ պատրաստելու համար, սակայն հավաստիացրեց, որ ձմռանը դրանք կպահեստավորվեն։

Ի դեօ, դրանց մեծ մասը ձմեռվանից հետո հիմնովին նորոգման կարիք կունենա: