A
A
Դեսպանին ընդունել է խորհրդարանի նախագահը
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հյուրընկալվել է Բուլղարիայի Ազգային Ժողովում, ուր նրան ընդունել է խորհրդարանի նախագահ տիկին Ցեցկա Ցաչեւան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը եւ այլ բնագավառներում փոխգործակցությանը։
ՀՀ դեսպանը Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաեւ հունագարա-ադրբեջանական գործարքի արդյունքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործի ազատ արձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները նաեւ կարեւորել են բուլղարահայ համայնքի դերակատարությունը երկրի զարգացման եւ հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման գործում։