Ազդ. «Ռուսաց լեզվով մենք ձուլված ենք ապագային»
«Ռուսաց լեզվով մենք ձուլված ենք ապագային» կարգախոսով ռուսական խոսքի օրերը անց են կացվում Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Դրանք անցկացվում են հոկտեմբերի 15-ից մինչև 21-ը։
Այս տարի առաջին անգամ միջոցառման շրջանակներում կլինի նաև կինոյի հատված։
«Առաջին անգամ Երեւանյան թատրոնների բեմերում Վյաչեսլավ Սպեսիվցեւի ղեկավարությամբ ելույթ կունենան Մոսկովյան փորձարարական երիտասարդական թատրոնը» , - այսօր լրագրողների հոտ հանդիպմանն ասաց Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը։
Ըստ նրա՝ հայ ծնողները շահագռգռված են, որ իրենց երեխաները իմանան ռուսերեն. «Այստեղ մոտ 1500 ձեռնարկություն աշխատում են ռուսական կապիտալով և փաստաթղթերը գրում են ռուսերեն։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում ռուսերենը կարևոր լեզու է» ։
ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Վյաչեսլավ Սպեսիվցևը իր հերթին ավելացրեց, որ Հայաստանը թատերական քաղաք է և այստեղ հանդիսատեսը մտածող է. «Կարծում եմ, որ Հայասատն պարզապես թատրոն բերելը հավանաբար հետաքրքիր չէր լինի։ Սակայն, երբ բեմադրությունը ստեղծվում է հանդիսատեսի աչքի առաջ և որտեղ մասնակցում է հենց հանդիսատեսը, դա , կարծում եմ, այն է ինչ պետք է լինի»։
Միջոցառումը նվիրված են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին։
Ռուսական խոսքի օրերին կմասնակցեն ռուս գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, գրադարանավարներ, հրատարակիչներ, ուսուցիչներ։