Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբկոխյանը կընտրի տղամարդ թեկնածուին

Հասարակություն
872f9c3dd7614b92d58e03ad3101608a

Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը դեռ չի որոշել առաջիկա նախագահի ընտրություններում ում է պաշտպանելու, սակայն առաջնորդվելու է մեկ սկզբունքով` ընտրելու է տղամարդ թեկնածուին;

«Տղամարդը նա է, ով մի բան է ասում եւ իր ասածին հետամուտ է լինում»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Իսրայել Հակոբկոխյանը։

Նրա խոսքերով` երբ տղամարդու բերանից մի խոսք է դուրս գալիս, նա անպայման պետք է դա իրականություն դարձնի:

Միակ իսկական տղամարդ ղեկավարը, ըստ բռնցամարտիկի, Կարեն Դեմիճյանն է. «Կուզենամ այդպիսի մարդ մեզ ղեկավարի»:

Մեր քաղաքացիներին էլ նա խորհուրդ է տալիս ընտրություն կատարելիս շահի հետեւից չընկնել. «Եթե մարմնավաճառ կնոջը կարելի է հասկանալ, ապա հոգեվաճառ ընտրողին հասկանալ հնարավոր չէ»: