Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամ երեխաների 12%-ը ընկեր չունի

Հասարակություն
152318a0e95d1f6ecbfc4a78540f18d3

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետազոտության՝ հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ն է հաճախում հանրակրթական դպրոց։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախաձեռնված «Խոսքը ներառման մասին է» զեկույցի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։

Հաստատված հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են Հայաստանի երեխաների մեկ տոկոսը (8,000):

Հետազոտությունն իրականացվե։ է 5707 երեխաների ընտանիքների կամ խնամք տրամադրողների հետ, որոնցից 5322-ը գտնվում էին ընտանեկան խնամքի ներքո, իսկ 385-ը մանկատներից էին:

Հետազոտությունը պարզեց, որ չնայած ծնողական խնամքի ներքո գտնվող հաստատված հաշմանդամություն ունեցող երեխաների 70%-ը հաճախում է հանրակրթական դպրոց, մտավոր հաշմանդամություն և լսողական խնդիրներով երեխաների տոկոսը հանրակրթական դպրոցներում ավելի ցածր է` 48% և 56% տոկոս:

Մոտավորապես հենաշարժական համակարգի և մտավոր հաշմանդամություն ունեցող չորս երեխաներից մեկը չի հաճախում դպրոց: Ավելին, հաստատությունում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաները գրեթե դուրս են գտնվում կրթական գործընթացից, ընդ որում նրանց 72%-ը որևէ դպրոց չի հաճախում:


Նշանակալից անհավասարություններ առկա են նաև քաղաքային և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների մոտ: Մասնավորապես, քաղաքային համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների 23%-ը չի հաճախում դպրոց` համեմատ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների միջին հաշվով 18%-ի:Նմանատիպ տարբերություն է նկատվում նախադպրոցականների հաճախելիության և մանկաբուժական խնամքի հարցում:

Հետազոտությանը մասնակցած հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը ընդհանրապես ընկեր չունի և 33%-ը չի մասնակցում իրենց համայնքներում տեղի ունեցող ոչ մի միջոցառմանը: Մտավոր և համակցված հաշմանդամություն ունեցող երեխաները համայնքային և մշակութային կյանքում, ինչպես նաև սպորտում մասնակցության ամենացածր ցուցանիշն ունեն, և առավել հավանական է, որ նրանք ընկերներ չունենան:

Այս զեկույցը հանդես է գալիս որպես վերջին տասնամյակում իրականացված հետազոտություններից առաջին ամենախոշոր նախաձեռնությունը, որը բացահայտում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավիճակը և նրանց համար ծառայությունների սպեկտրի մատչելիության հարցը:

ՙ

Զեկույցի շնորհանդեսին կհաջորդեն ԱԺ լսումները, որոնք տեղի կունենան 2012թ. դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամ անձանձ միջազգային օրվա կապակցությամբ: