Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսերենը՝ 3-րդ օտար լեզու

Պաշտոնական
b73b78a351672a2670b8429c200e915c

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման խնդիրներին:
Նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գնալով ավելի նկատելի է դառնում ֆրանսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ուսուցման խրախուսումը:

Միաժամանակ, ինչպես ընդգծել է Արմեն Աշոտյանը, բազմաթիվ դպրոցներում ֆրանսերենն ուսուցանվում է որպես հիմնական օտար լեզու, ինչը, հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, մեր երկրի համար ունի ինչպես քաղաքական և մշակութային, այնպես էլ բարոյական նշանակություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման, ֆրանսիական գրադարանի ձևավորման և հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։