Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքե՞ր էին այդ խայտառակ աղջիկները

Հասարակություն
f665986cefe9d2b1ea8a9077b476d1ca

Խայտառակություն. այս բառը մի քանի անգամ հնչեցրեցրին երկու արվեստագետ՝
«Էրեբունի -Երևան» տոնի եզրափակիչ համերգը գնահատելիս։

«էտ խայտառակ աղջիկները, որ նոքյազի պես բեմահարթակի վրա գժվեցին, էտ ովքե՞ր էին՝ մամա Լյուբա էին երգում,դրանք ի՞նչ իրավունք ունեին գալ ,բարձրանալ մեր երկրի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակի բեմահարթակ, որ մեզ էսպես անարգեն իրենց բաց մարմիններով, ո՞վ է այս խայտառակության հեղինակը»,- զայրանում է գրող ,հրապարակախոս Լիա Ավետիսյանը:

Տիկին Ավետիսյանին վրդովվեցնում է նաեւ այն փաստը,որ նման կարգի միջոցառման ժամանակ ազգային գեղեցիկ երգերի փոխարեն օտարազգիների կատարմամբ հնչում են տոնի խորհրդին ոչ բնորոշ երգեր. «Խայտառակ անունով` «Խոռ Տուրեցկովա» համույթը իրավունք ուներ ասելու, որ «հավանագիլը» իրենց գողական երգը առաքյալների լեզվով երգվող երգն է, իսկ ո՞ւր է մեր առաքյալների լեզվով իսկապես ստեղծված մշակույթը»:


«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը համարում է, որ սա հատուկ մտածված ապազգային քաղաքականություն է .«Սա «Հայերը առանց Հայաստանի » ծրագրի շարունակությունն է , մեղմ ասած հոգևոր սպանդ է տեղի ունենում»:

Ըստ նրա՝ կազմակերպիչները պատասխան պետք է տան հակահայկական դրսևորումներ ունեցող այս միջոցառման համար.«Համերգի պատասխանատուն «Շարմ» ընկերությունն է, բոլոր համարները նրանք են ընտրել,բայց ես համոզված եմ, որ այս ամենի հետևում ուրիշ ուժեր են կանգնած»։