Բաղնիքն այրվել է
Այսօր ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի 5-րդ փողոցի 26 տան մոտ այրվում է փայտե բաղնիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.47-ին, մարվել՝ 04.06-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Ամիրխանյանին պատկանող փայտե բաղնիքը` 18 քմ մակերեսով:
Թունավորում դեղորայքի չարաշահումից
Երեկ ժամը 11.50-ի սահմաններում դեղորայքի չարաշահումից թունավորումով Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Աղայան 63 շենքի 22-րդ բնակարանի բնակչուհի` 1987 թ. ծնված Անի Մելիքյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է:
Նույն օրը, ժամը 20.35-ի սահմաններում դեղորայքի չարաշահումից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Օստրովսկու 42 տան բնակչուհի` 1992 թ. ծնված Արփինե Առաքելյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրդեհներ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Գ. Նժդեհի 78 տան մոտ այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.57-ին, մարվել՝ 15.08-ին:
Ռ. Պետրոսյանին պատկանող տան բակում այրվել է 70 հակ անասնակեր:
Տրակտորը շրջվել է ձորակը
Երեկ ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Արփի գյուղում՝ ապակու հանքի տարածքում, տրակտոր է շրջվել ձորակը և կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կամացու» մակնիշի տրակտորը (վարորդ` 1977 թ. ծնված Հովիկ Հակոբյան) շրջվել է ձորակը:
Փրկարարները ձորակից դուրս են բերել Հ. Հակոբյանին: Վերջինիս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: