ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ` ԲՆԱԿԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանն ընդհանուր առմամբ ավարտած է համարում Գյումրիում բնակբաշխման գործընթացը: Սակայն դեռեւս վիճահարույց խնդիրներ են առկա բնակմակերեսներն ապօրինի կերպով զբաղեցրածների հետ։ Այս առիթով ներգրավվել են նաեւ դատական մարմինները։
«Վերջին տվալներով մոտ 18 գործ է լսվել։ Բոլորը լուծվել են հօգուտ մարզպետարանի որոշման եւ ԴԱՀԿ-ով կազատվեն դրանք ու կտրվեն որոշումով հատկացված մարդկանց»,- ասում է պարոն Մանուկյանը։
Շիրակի մազպետի գնահատականով քաղաքապետարանում բնակմակերեսի բաշխումը կատարվել է թերություններով: Նա չի ժխտում այն հանգամանքը, որ լարվածություն է եղել բաշխման ողջ ընթացքում. «Լարվածությունը մեծ էր, ինչը կապված էր քաղաքապետի կողմից ընդունված անօրինական որոշումների հետ»։
Ռոմիկ Մանուկյանը չի բացառում, որ մարզպետարանի կողմից կատարված բաշխումների ընթացքում էլ կան թերություններ. «Չի բացառվում, որ բացահայտվեն կեղծ հիմքեր, ինչը միանշանակ պայմանավորված կլինի քաղաքապետարանի կողմից ներկայացված կեղծ փաստաթղթերով։ Բացահայվելու դեպքում ես պատրաստ եմ չեղյալ համարել»։