Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարին հանդես եկավ պաշտպանական ճառով

Հասարակություն
1624bebdc292b23265578baeed28d6ed

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:
Պաշտպանական ճառերով հանդես եկան Վարդգես Գասպարին, նրա պաշտպանները՝ փաստաբաններ Ռոբերտ Ռեւազյանն ու Մուշեղ Շուշանյանը:

Նրանք անդրադարձան անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությա շենքի դիմաց «Բանակն իրականում» կազմակերպության խաղաղ հանրահավաքին, որի ժամանակ Վարդգես Գասպարիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանության» համար:
Պաշտպանական կողմը պնդում էր, թե այդ օրվա տեսանյութից պարզ է դարձել, որ Գասպարին որեւէ հանցանք չի կատարել: Գասպարիին մեղադրանք էր հարուցվել, թե նա սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, խանգարել «ներկաների հանգիստը»:

Պաշտպան Ռոբերտ Ռեւազյան ասաց, որ իր պաշտպանյալի բառապաշարում ընդհանրապես սեռական բնույթի հայհոյանքներ չկան, եւ եթե մեղադրանքի կողմի նշած բառերը հայհոյանք են դիտվում, ապա դրանով լի է մեր հեռուստաեթերը, պաշտոնատար անձանց արտահայտությունները: Խոսքը «խուլիգան», «հանցագործ», «սրիկա» եւ այլ բառերի մասին էր:

Մանրամասներն այստեղ