Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը լսեց ազատամարտիկի հայցը (տեսանյութ)

Հասարակություն
a199a13dde743d12982d7b46960d125d

Տարածքային կառավարման նախարարության դեմ Մարիետա Սարդարյանի բողոքը դեռ պատասխան չունի: Ազատամարտիկ Մարիետա Սարդարյանին և իր երկու անչափահաս աղջիկներին 7 ամիս առաջ բռնի վտարել են իրենց զբաղեցրած հանրակացարանային սենյակից;

Այսօր կայացած Վարչական դատարոնում դատական նիստը հետաձգվեց վարույթի նյութերի բացակայության պատճառով:Պատասխանող կողմի ներկայացուցիչՊետրոս Աղաբաբյանը պատճառաբանեց,որ միայն երեկ են փոխնախարար Արտաշես Բախշյանի հետ խորհրդակցել այս հայցի մասին:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը Մարիետա Սարդարյանին աջակցում է անվճար իրավաբանական խորհրդատվությամբ:

Կազմակերպության ներկայացուցիչ Քրիստինե Գևորգյանը դժգոհ է դատավարության ընթացքից.«Նիստ են արել միայն երեկ, այսինքն այսքան ժամանակ իրենք այդ հարցով չեն զբաղվել և այդ իսկ պատճառով խնդրել են նիստը հետաձգվի, այստեղ արդեն խոսվում է այն մասին որ նրանք պատրաստ չեն մեր շահառուների սենյակները վերադաձնել»։


Մարիետայի հանդեպ իրականացված անարդարության դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաև ազատամարտիկները: Նրանք ստորագրահավաք են նախաձեռնել,ըստ որի պահանջում են այս հարցին արդար լուծում տալ: Ազատամարտիկ Սասուն Մխիթարյանը նշեց ,որ իրենք կպայքարեն հանուն արդարության .«որ հայուհուն,մորը տնից տեղից չհանեն շպրտեն փողոց»:

Ի դեպ այսօր կայացած դատական նիստին դատարանը « Ա1+»-ին արգելեց նկարահանումներ կատարել