Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծծմբական թթուն թափվել է դեմքին

Հասարակություն
095c8636aa63d095abd4e6082a96a12b

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ին Լոռու մարզում` Վանաձորի Կ. Դեմիրճյան պողոտայի 1 հասցեում՝ բենզալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 10 UU 278 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին։ Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Գևորգ Ոսկանյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայում:

Փրկարարները Գ. Ոսկանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։ Որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Փրկարարական աշխատանքներ կատարելիս վնասվածք է ստացել մարզային փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, ենթասպա Համլետ Ամիրխանյանը (մարտկոցի ծծմբական թթուն թափվել է դեմքին), որը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Փրկարարը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: