Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետարանչականները մեկնել էին Արցախ

Պաշտոնական
2b61bb0cf9e3645577db8f7202bb2b0b

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22- ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներին:

Երկրի ղեկավարը պահանջված է համարել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն Արցախում` այն համարելով մարդասիրության եւ հայրենասիրության լավագույն դրսեւորումներից: