A
A
Հարթակ երիտասարդ արվեստագետների համար
Վաղը Երեւանում տեղի կունենա Cultural.am մշակութային կայքի և Պոստմոդեռնից հետո գեղարվեստական-մշակութային հանդեսի շնորհանդեսը:
Մի խումբ երիտասարդ արվեստագետներ, նպատակ ունենալով արվեստի տարբեր ոլորտների միջև կապ հաստատել և հասարակությանը ներկայացնել ժամանակակից արվեստն ու գրականությունը, ստեղծել են շահագրգիռ մարդկանց խումբ:
Այն այս պահին բաղկացած է 20-ից ավելի անդամներից: Խմբում ներառված են հիմնականում երիտասարդ գրողներ, կոմպոզիտորներ, կինոգետներ, գրականագետներ, երաժշտագետներ, արվեստաբաններ, լրագրողներ:
Խմբի անդամները 20-30 տարեկան երիտասարդներ են, որոնց մի մասը ստեղծագործական միությունների (Հայաստանի գրողների միություն, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն) անդամ են: